2022-ին ՀՀ քաղաքացիություն է ստացել 15,000 մարդ 3 դեկտեմբերի 2022 - 10:49 AMT PanARMENIAN.Net - 2022-ին 15,000 մարդ ՀՀ քաղաքացիություն է ստացել, ինչը բազմակի անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը՝ 2021-ին այդ թիվը 3000 էր։ Այդ մասին դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովում հայտարարել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։ «Նախորդ տարի ՀՀ քաղաքացիություն ստացել է 3000, այս տարի` 15,000 քաղաքացի»,- ասել է նա։ Ֆիդանյանը տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքացիություն ստացածները հիմնականում հայեր են և քաղաքացիություն են ստացել ըստ սահմանված չափանիշների։ Հիմնական զեկուցողը նշել է, որ ներդրվել է հերթերի կառավարման համակարգը, Անձնագրերի և վիզաների վարչության երկու բաժնում գործում է առցանց հերթագրման համակարգ, ևս երկու բաժնում ներկա պահին փորձաշրջան է անցնում էլեկտրոնային գրանցման համակարգը, ինչը հնարավորություն է ընձեռում խուսափել հերթերից: Ֆիդանյանը ներկայացրել է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այն քննարկվել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի նիստում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |