Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը չդառնա Թուրքիայի պատանդը17 ապրիլի 2009 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Բացելով սահմանը Հայաստանի հետ` Թուրքիան ցանկացած պահի կարող է փակել այն եւ այն ժամանակ Հայաստանն իրոք կհայտնվի լիակատար մեկուսացման մեջ առանց որեւէ այլընտրանքային ուղու: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: «Վրաստանի անհանգստությունը հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման վերաբերյալ միանգամայն հիմնավորված է` Հայաստան եկող բեռները կանցնեն ոչ թե Փոթիով, այլ Տրաբզոնով ու Իսկենդերունով: Սակայն վտանգը հենց սրանում է` թուրքերը ցանկացած պահի կարող են մերժել տարանցումը: Այժմ նրանք բացել են օդային տարածքը Հայաստանից դեպի Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք չվերթեր կատարելու համար, սակայն կրկին ոչ մի երաշխիք չկա, որ միշտ այդպես է լինելու»,-ասել է Մելքոնյանը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ անհրաժեշտ է օրենսդրորեն պաշտպանել հայ ֆերմերների իրավունքները, որոնք կարող են սնանկանալ, չդիմանալով մրցակցությանը էժան թուրքական բանջարեղենի հետ: «1993թ. սահմանը Թուրքիան է փակել, նա էլ պետք է բացի: Սակայն պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը չդառնա Թուրքիայի պատանդը: Ընդհանրապես ես գտնում եմ, որ Թուրքիայի հետ ավելի լավ է գործ չունենալ, ոչ մի լավ բանի դա չի հանգեցնի` մեր պատմությունը դրա վառ օրինակն է»,-ասել է պատմաբանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |