Աղաջանյան․ Մինչև տարեվերջ հնարավոր է Փաշինյան-Ալիև կամ Միրզոյան-Բայրամով հանդիպում![]() 6 դեկտեմբերի 2022 - 18:13 AMT PanARMENIAN.Net - ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ մինչև տարեվերջ հնարավոր է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կամ երկու երկրի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ «Ինչ վերաբերում է երկրների ղեկավարների կամ արտաքին գործերի նախարարների մակարդակով հնարավոր հանդիպմանը մինչև տարեվերջ, այո, չի կարելի բացառել»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։ Աղաջանյանը նաև հայտնել է, որ հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, արձագանքն են հայկական կողմի առաջարկների։ «Այսինքն, կարելի է ասել, երրորդ փուլն է քննարկվում այդ փաստաթղթի կամ առաջարկների։ Կարծում եմ՝ «փաստաթուղթ» սխալ է անվանել։ Քանի որ սրանք, բնականաբար, հրապարակման ոչ ենթակա մանրամասներ են և քննարկումներ, ես չեմ կարող բարձրաձայնել դրանք, բայց, այո՛, ճիշտ է, հայկական կողմը ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկներ»,-ասել է նա։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում հայտարարել էր, որ ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների 3-րդ փուլը կարող է կայանալ մինչև տարեվերջ։ «Ադրբեջանը 5 հիմնարար սկզբունքի հիման վրա նախապատրաստել է պայմանագրի նախագիծն ու ներկայացրել հայկական կողմին։ Դրանից հետո բանակցությունների 2 փուլ է տեղի ունեցել։ Մեկնաբանությունների երրորդ փուլը ադրբեջնական կողմը ևս ներկայացրել է հայկական կողմին։ Մենք կարծում ենք, որ մինչև ընթացիկ տարվա ավարտը կարելի է խաղաղաության պայմանագրի նախագծի վերաբերյալ ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների երրորդ փուլ անցկացնել»,-ասել էր նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |