Եվրոպայի հայերը Բարակ Օբամային կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը17 ապրիլի 2009 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի հայկական համայնքի ներկայացուցիչները դիմել են ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային` կոչ անելով ընդունել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը: Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի, ջութակահար Սերգեյ Խաչատրյանի, Եվրոպայի հայկական ֆեդերացիայի նախագահ Հիլդա Չոբոյանի, Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի, IBF վարկածով միջին քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի, շախմատային գրոսմայստեր Լեւոն Արոնյանի կողմից ստորագրված դիմումի մեջ հույս է հայտնվում, որ ԱՄն նախագահը հավատարիմ կմնա 2008թ. հունվարին տված իր խոսքին եւ ապրիլի 24-ին կճանաչի Հայոց ցեղասպանությունը, կնպաստի ԱՄՆ Կոնգրեսի կողմից 252-րդ բանաձեւի ընդունմանը, որը մարտի 3-ին ներկայացվել էր կոնգրեսականներ Ադամ Շիֆֆի, Ֆրենք Պալլոունի եւ Մարկ Կիրկի կողմից: Դիմումի մեջ նշվում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիան պետք է հաշտվի իր անցյալի հետ:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |