ԱՀ ԱՆ․ Արցախում ԲԿ է տեղափոխվել ընդհանուր առմամբ 26 երեխա, 2-ը դեռ բուժվում են

ԱՀ ԱՆ․ Արցախում ԲԿ է տեղափոխվել ընդհանուր առմամբ 26 երեխա, 2-ը դեռ բուժվում են

PanARMENIAN.Net - Արցախի առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորում է տեղափոխվել ընդհանուր առմամբ 26 երեխա, որոնց ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Դեկտեմբերի 7-ին հայտարարվել էր, որ թունավորման ախտանշաններով «Արևիկ» բուժմիավորում ՓԲ ընկերություն է տեղափոխվել 19 անչափահաս։ :

Դեկտեմբերի 8-ին, ժամը 10:30 -ի դրությամբ շարունակում է բուժում ստանալ ընդամենը 2 երեխա, հայտնում է Արցախպրեսը։

Բժիշկները նրանց վիճակը գնահատում են բավարար:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից համաճարակաբանական իրավիճակը գտնվում է հսկողության տակ:

Դեկտեմբերի 7-ին` ժամը 13:50-ից սկսած, Արցախի առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերություն և այլ բժշկական հաստատություններ են դիմել անչափահասներ, որոնց մոտ ախտորոշվել է հավանաբար սննդային թունավորման հետևանքով առաջացած «սուր գաստրիտ»:

ԱՀ դատախազությունը հայտնել է, որ անչափահասների թունավորման դեպքերի պատճառները պարզելու ուղղությամբ իրականացվում են քրեադատավարական միջոցառումներ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---