ԱՄՆ Սենատի կոմիտեն ՌԴ գործողություններն Ուկրաինայում ցեղասպանություն է ճանաչել 9 դեկտեմբերի 2022 - 14:31 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել, որով Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում ճանաչվում են որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն, գրում է Deutsche Welle-ն։ Բանաձևով կոչ է արվում ԱՄՆ-ին և նրա դաշնբակիցներին շարունակել սատարել Ուկրաինային և «հետաքննություն իրականացնել՝ պարզելու համար այդ սարսափելի ոճրագործությունների մեղավորներին»։ «Իր գործողություններով Պուտինը շատ պարզ ցույց տվեց, որ իր նպատակն ուկրաինացի ժողովրդի գոյությունը դադարեցնելն է։ Ես անձամբ տեսել եմ նրա դաժանության վկայությունները Իրպենում և Կիևի մարզի այլ շրջաններում»,- հայտարարել է հանրապետական սենատոր Ջիմ Ռիշը, որը բանաձևի համահեղինակներից մեկը։ Բանաձևի մեկ այլ համահեղինակ, դեմոկրատ Բեն Քարդին ասել է, որ «ուկրաինական ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունները խախտում են բազում կոնվենցիաներ և կարող են բնութագրվել միայն որպես ցեղասպանություն»։ ՌԴ-ն Ուկրաինայի դեմ պատերազմ է սկսել 2022-ի փետրվարի 24-ին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |