Փաշինյան․ ԵԱՏՄ ներքին շուկայի զարգացման նոր առաջնահերթությունները մատնանշող համակարգային փաստաթուղթ է պետք

Փաշինյան․ ԵԱՏՄ ներքին շուկայի զարգացման նոր առաջնահերթությունները մատնանշող համակարգային փաստաթուղթ է պետք

PanARMENIAN.Net - Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվող ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ԵԱՏՄ ներքին աշխատանքին ուղղված նոր համակարգային փաստաթուղթ մշակել։

«Այս համատեքստում մենք տեսնում ենք Միության ներքին շուկայի զարգացման նոր առաջնահերթությունները մատնանշող համակարգային փաստաթղթի մշակման մեծ պահանջարկ։ Կարծում եմ, որ այդպիսի փաստաթուղթը հնարավորություն կտա բացահայտել մեր ներքին շուկայի ամբողջ ներուժը՝ դարձնելով այն ավելի ամուր»,-ասել է նա։

Փաշինյանը գործակցության մեկ այլ կարևոր ուղղություն է համարել ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների ու միավորումների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը։

Նա նշել է, որ Չինաստանի հետ առևտրատնտեսական համաձայնագրի իրականացումը, Իրանի, Սինգապուրի և Սերբիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաև Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի, Հնդկաստանի և Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի համաձայնագրերի շուրջ շարունակվող բանակցությունները լրացուցիչ խթան կհաղորդեն Միության՝ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացին։

«Դա իր հերթին կբերի ԵԱՏՄ ապրանքների արտահանման ծավալների ավելացմանը, արտաքին շուկաների դիվերսիֆիկացմանը, ներդրումների ներգրավմանը և երրորդ երկրների հետ միջազգային տնտեսական գործընկերության համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը։

Համաշխարհային տնտեսական ճարտարապետության մեջ հաջողությամբ ինտեգրվելու և երրորդ երկրների հետ փոխշահավետ կապեր հաստատելու համատեքստում մեծ նշանակություն ենք տալիս 2023 թ. ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղություններին։ Այս փաստաթուղթը յուրատեսակ «արտաքին տնտեսական ռազմավարություն» է և խոսում է հաջորդ տարվա համագործակցության լայն ոլորտների մասին»,-ասել է Փաշինյանը։

Բիշքեկում ընթացող ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---