Fitch-ը Ակբա բանկին շնորհել է B+ վարկանիշ՝ կայուն հեռանկարով

Fitch-ը Ակբա բանկին շնորհել է B+ վարկանիշ՝ կայուն հեռանկարով

PanARMENIAN.Net - Հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) Ակբա բանկին շնորհել է «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշ՝ կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR): Գործակալությունը B+ մակարդակում հաստատել է նաև բանկի կենսունակությունը:

Գործակալության զեկույցում նշված է, որ բանկն արժանացել է նման գնահատականի՝ շնորհիվ ներքին ֆինանսական կենսունակության և իրացվելիության, ինչպես նաև բարենպաստ տնտեսական միջավայրի ստեղծման:

Fitch-ի հաշվետվությունում ընդգծվում է ընթացիկ տարում բանկի ակտիվների որակի բարելավման և գործառնական շահույթի նշանակալի աճի մասին: Գործակալությունը նաև նշում է բանկի կապիտալիզացիայի բարձր մակարդակի մասին, որը զգալիորեն գերազանցում է կարգավորողի նվազագույն պահանջները, ինչն էլ հաստատում է բանկի կենսունակության բարձր մակարդակը:

Բանկը վրահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---