Ռուսաստանցիների կողմից ՀՀ-ում անշարժ գույքի գնման պահանջարկն աճել է 43%-ով

Ռուսաստանցիների կողմից ՀՀ-ում անշարժ գույքի գնման պահանջարկն աճել է 43%-ով

PanARMENIAN.Net - 2022-ի 11 ամսում Հայաստանում ռուսաստանցիների կողմից անշարժ գույքի գնման պահանջարկն աճել է 43 տոկոսով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ անշարժ գույքի բրոկեր միջազգային Tranio ընկերության տվյալներին հղումով:

Գրեթե նույնքան՝ մոտ 44%-ով, պահանջարկն աճել է Ղրղզստանում։

Արտերկրում անշարժ գույքի ոլորտում ներդրումների համար ռուսաստանցիների ամենանախընտրելի երկրներն են Թուրքիան, ԱՄԷ-ն և Վրաստանը, որտեղ համապատասխանբար գրանցվել է 24%, 10% և 9% աճ, Իսպանիայում և Հունաստանում՝ 8-ական տոկոս աճ։

Արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու հարցումների ամենամեծ ցուցանիշը գրանցվել է Մոսկվայում (44․6%) և Սանկտ-Պետերբուրգում (10%):

Դեպի Հայաստան ռուսաստանցիների մեծ ներհոսք է գրանցվել Ուկրաինայում պատերազմի պատճառով։ Երկրորդ մեծ ներհոսքը գրանցվեց սեպտեմբերի 21-ից հետո, երբ ՌԴ-ում մասնակի զորահավաք հայտարարվեց։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---