Ջավախահայերն ապրում են իրենց հողում

PanARMENIAN.Net - «Ինձ մտահոգում է հարաբերությունների որոշ սառեցումը Հայաստանի ու Վրաստանի միջեւ»,-Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Ըստ հայ պատմաբանի, Ջավախքի խնդիրը ժամանակի հետ կարող է ավելի սրվել, ուստի չափազանց այժմէական է Վրաստանի իշխանությունների հետ համատեղ ջավախահայերի զբաղվածության խնդրի լուծումը եւ այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք կապահովեն մարդու իրավունքները: «Որքան էլ դիմադրի Վրաստանը, ի վերջո նա ստիպված կլինի համակերպվել այն փաստի հետ, որ հայերն այստեղ իրենց տարածքում են ապրում»,-ընդգծել է Աշոտ Մելքոնյանը:



Նա նաեւ համոզվածություն է հայտնել, որ չնայած հայ-վրացական պատմության առանձին մութ էջերին, երկրները բոլոր նախադրյալներն ունեն լավ ապագայի համար: Ջավախքի հայության ընդհանուր բնակչությունը կազմում է 238 000 մարդ, որոնց 53 տոկոսը հայեր են: Ընդ որում այնպիսի շրջաններում, ինչպիսին Ախալքալաքի շրջանն է, հայերը կազմում են բնակչության 91,3 տոկոսը, իսկ Նինոծմինդայի շրջանում` 89,6 տոկոս:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---