Մարկ Արաքս. Այսօր Հայոց ցեղասպանության հարցն արդիական է ինչպես երբեք18 ապրիլի 2009 - 01:58 AMT PanARMENIAN.Net - Գրող եւ լրագրող Մարկ Արաքսը ապրիլի 24-ին ելույթով հանդես կգա Կալիֆորնիայի նահանգի Գլենդեյլ քաղաքի հայ համայնքի առջեւ: Ապրիլի 23-ին Գլենդեյլում Արաքսը կընթերցի հատվածներ իր նոր գրքից, որը պատմում է Հայաստանի եւ թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ուրացման մասին: Ապրիլի 24-ին Գլենդեյլի Ալեքս թատրոնում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 94-ամյակին նվիրված միջոցառում, որը կվարի Մարկ Արաքսը: «Ինձ համար մեծ պատիվ է վարել նման միջոցառում: Այսօր Հայոց ցեղասպանության հարցն արդիական է ինչպես երբեք: Ճակատագրի հեգնանքով, Հայոց ցեղասպանության ժխտման Անկարայի քաղաքականությունը նպաստում է նրան, որ այդ հարցն արդիական մնա»,-հայտարարել է Մարկ Արաքսը: Մարկ Արաքսը համարվում է ԱՄՆ-ի լավագույն լրագրողներից մեկը: Նա հեռացավ Los Angeles Times թերթից 2007թ. այն բանից հետո, երբ խմբագիրը գրաքննության ենթարկեց Հայոց ցեղասպանությանը նվիրված նրա նյութը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |