2023-ին Գետառի վրա ջրամաքրման կայան կկառուցվի

2023-ին Գետառի վրա ջրամաքրման կայան կկառուցվի

PanARMENIAN.Net - 2023-ին Գետառի վրա ջրերի մաքրման կայան կառուցելու բնապահպանական ծրագիր կիրականացվի։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախագծային աշխատանքներն ընթացքում են, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Նշվել է նաև, որ շարունակվում է հեղեղատար համակարգերի մաքրման գործընթացը: Հեղեղատարների վերաբերյալ տեղեկատվությունն ըստ հասցեականության «Վեոլիա Ջուր» ընկերությունը տրամադրել է վարչական շրջաններին:

Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022թ. ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգների չորացնելու նպատակով. արդեն ավելի քան 8 հա մաքրվել է եղեգից: 2023-ին ևս նախատեսվում են եղեգների չորացման և մաքրման աշխատանքներ իրականացնել՝ Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---