ՔԿ․ Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով ունենք 224 զոհ և 3 անհետ կորած

ՔԿ․ Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով ունենք 224 զոհ և 3 անհետ կորած

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 224 է, անհետ կորածների թիվը՝ 3-ը: Այս մասին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նրա փոխանցմամբ՝ զոհված զինծառայողների ինքնությունը պարզվել է, նույնականացման գործընթացն ավարտվել է:

«Բազմակողմանի քննություն է իրականացվում յուրաքանչյուր զոհի մահվան հանգամանքները պարզելու, գնահատական տալու համար»,- նշել է Աբրահամյանը:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հայկական կողմի զոհերի թիվը 233 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---