Սանոսյան. Արցախը ՀՀ-ին կապող, «ամբողջությամբ ՀՀ տարածքով անցնող, ճանապարհի ասֆալտապատումը կավարտվի մայիսին»

Սանոսյան. Արցախը ՀՀ-ին կապող, «ամբողջությամբ ՀՀ տարածքով անցնող, ճանապարհի ասֆալտապատումը կավարտվի մայիսին»

PanARMENIAN.Net - Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհի ասֆալտապատումը կավարտվի մինչև մայիս։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

«Հիմնական հողային աշխատանքները, ինչպես և ասել էինք, կավարտենք մինչև տարեվերջ։ Նոր կառուցվող ճանապարհն ամբողջովին ՀՀ տարածքում է»,-նշել է Սանոսյանը, գրում է «Փաստինֆոն»։

Անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված վիճակի առնչությամբ խաղաղապահների հասցեին հնչող հայտարարություններին՝ Սանոսյանը նկատել է. «Խաղաղապահնմերի հետ կապված զրույցներն ու վերաբերմունքը, կարծում եմ, շատ բնական է, քանի որ այն տարածքը, որը փակվել է, և այժմ մեր հայրենակիցները չեն կարողանում ազատ տեղաշարժվել, խաղաղապահների վերահսկողության ներքո է»։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---