ԱՀ ԱԳԳ հիմնադրամը պատրաստ է սննդամթերքի առևտրով զբաղվող ձեռնարկություններին հնդկաձավար տրամադրել

ԱՀ ԱԳԳ հիմնադրամը պատրաստ է սննդամթերքի առևտրով զբաղվող ձեռնարկություններին հնդկաձավար տրամադրել

PanARMENIAN.Net - Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտարարել է, որ պատրաստ է սննդամթերքի առևտրով զբաղվող ձեռնարկություններին տրամադրել հնդկաձավար՝ առավելագույնը 50 կգ։

Դա թույլ կտա լրացնել ստեղծված իրավիճակով պայմանավորված վաճառքի ենթակա և բնակչության կողմից սպառվող հնդկաձավարի պակասը:

Տնտեսվարողները հնդկաձավարը կարող են ձեռք բերել կիլոգրամը 610 դրամով:

Ցանկացողները կարող են դիմել ԱՀ ԳԳԱ հիմնադրամ՝ իրենց հետ ունենալով ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերը:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---