Ամանորյա համերգաշար՝ Ֆիլհարմոնիկից![]() 23 դեկտեմբերի 2022 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հանդիսատեսի համար պատրաստել է տոնական համերգաշար, որը կգոհացնի երաժշտական տարբեր ժանրերի սիրահարներին ու տարիքային տարբեր խմբերին: Դեկտեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կսպասեն Ֆրենկ Սինատրայի երգերի սիրահարներին: «Ամանորը՝ Սինատրայի երգերով» խորագրով համերգին, Ֆիլհարմոնիկի և հայ լավագույն էստրադային երգիչների կատարմամբ, կհնչեն Սինատրայի սիրված հիթերը: Դիրիժորի վահանակի մոտ կլինի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը: Քանի որ հանդիսատեսի հետաքրքրությունը շատ մեծ է այս համերգի նկատմամբ և բոլոր տոմսերը վաղուց սպառված են, համերգը կկրկնվի նաև հունվարի 14-ին և 15-ին: Դեկտեմբերի 27-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահն իր դռները կբացի երեխաների առջև: Ֆիլհարմոնիկի կատարմամբ՝ կհնչի Սերգեյ Պրոկոֆևի «Պետյան և գայլը» սիմֆոնիկ հեքիաթը: Հեքաթասացի դերում հանդես կգա մանուկների սիրելի արտիստ Հրանտ Թոխատյանը, դիրիժոր՝ Ներսես Մկրտչյան: Դեկտեմբերի 30-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կթևածեն վիեննական պարահանդեսային երաժշտության հնչյունները: Մուտքից սկսած՝ հանդիսատեսին կդիմավորեն պարահանդեսային պարային զույգերը: Դահլիճում, «Վիեննա Գալա» խորագրով համերգային ծրագրում, կհնչեն Յոհան Շտրաուսի վալսերն ու պոլկաները, ինչպես նաև նախերգանքներ, հայտնի արիաներ ու դուետներ Կալմանի օպերետներից: Մենակատարներ՝ Լուսինե Մակարյան և Հովհաննես Անդրեասյան, դիրիժոր՝ Սուրեն Շահիջանյան: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |