«Հայոց սուրբ ծնունդ» հոգևոր-դասական համերգ` Երևանում

«Հայոց սուրբ ծնունդ» հոգևոր-դասական համերգ` Երևանում

PanARMENIAN.Net - Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ Երևանում հոգևոր-դասական համերգ կանցկացվի։

«Հայոց սուրբ ծնունդ» հոգևոր-դասական համերգը տեղի կունենա հունվարի 6-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ։

Համերգի ծրագրում կհնչեն հայ հոգևոր երգեր՝ նվագախմբի նվագակցությամբ, ինչպես նաև սուրբծննդյան ավանդական երգեր, աշխարհահռչակ դասականների` Բախի, Մոցարտի, Հենդելի, Ադամի, Շտրաուսի, Չայկովսկու, Գունոյի հայտնի ստեղծագործություններ:

Համերգի դիրիժորներն են Վահագն Պապյանը և Հովհաննես Չեքիջյանը։ Համերգի ընթացքում ելույթ կունենան ճանաչված օպերային երգիչներ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---