Պերմի թատրոնի ռեժիսոր Գեորգի Իսահակյանն արժանացել է «Ոսկե դիմակ» մրցանակի

PanARMENIAN.Net - Այսօր Մոսկվայի Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Ոսկե դիմակ» թատերական մրցանակի հանձնման 14-րդ արարողությունը:

Մեծ ծավալի լավագույն ներկայացում է ընտրվել Քրիստիան Լյուպայի «Ճայը» ներկայացումը, իսկ փոքր ձեւում` «Կյանքի մարտը» (Մոսկվայի «Թատերական արվեստի ստուդիա» թատրոնը): Տիկնիկային ներկայացումներից լավագույնն է ճանաչվել Խակասիայի «Հեքիաթ» ազգային տիկնիկային թատրոնի «Հարեւաններ» ներկայացումը:



Տարվա լավագույն ռեժիսոր է ճանաչվել Վալերի Ֆոկինը: Տղամարդու լավագույն դեր անվանակարգում «Դիմակի» է արժանացել Օլեգ Բասիլաշվիլին իշխան Կ-ի թերի համար «Քեռու երազը» ներկայացման մեջ (ռեժիսոր Թիմուր Չխեիձեն): Կանացի լավագույն դերի համար մրցանակի արժանացավ Պոլինա Ագուրեեւան, որը խաղացել է Լարիսայի դերը «Պյոտր Ֆոմենկոյի անվան արվեստանոցի» «Անօժիտը» ներկայացման մեջ:



Ժյուրիի երկու հատուկ մրցանակ ստացան «Ուտոպիայի ափը» ներկայացումն ու Նատալիա Մակարովայի եւ Ալեքսանդր Խրյակովի դուետը` Շուկշինի անվան Ալթայի դրամայի թատրոնի «Վոյցեկ» ներկայացման համար:



«Օպերա» անվանակարգում լավագույն կանացի դերակատարման համար մրցանակ ստացավ Քրիստինա Կապուստինսկայան (Մարիինսկու թատրոն «Հմայված ճամփորդ» ներկայացում), լավագույն տղամարդու դերակատարման համար` Ալեքսեյ Մարկովը (նույն թատրոնի «Կարամազով եղբայրներ» ներկայացման համար): Նույն անվանակարգում ռեժիսորի լավագույն աշխատանքի համար մրցանակ ստացավ Պերմի օպերայի եւ բալետի գլխավոր ռեժիսոր Գեորգի Իսահակյանը «Կարմեն» ներկայացման համար, հաղորդում է Լենտա.ռու-ն:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---