Երևանում ապրիլին կանցկացվի ծանրամարտի ԵԱ-ն13 հունվարի 2023 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունն այս տարի առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում: Մարզաձևի եվրոպական ֆեդերացիան հաստատել է մրցաշարի անցկացման ժամկետները: Եվրոպայի 2023 թվականի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մրցումները ևս կանցկացվեն մարզահամերգային համալիրում՝ ապրիլի 15-23-ը: Ծանրամարտի Հայաստանի հավաքականներն ուսումնամարզական հավաքներով կնախապատրաստվեն առաջիկա ստուգատեսին: Առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացվի հունվարի 16-ից: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է լինելու ծանրորդների համար Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Փարիզի Օլիմպիական խաղերում տղամարդիկ կմրցեն 61 կգ, 73 կգ, 89 կգ, 102 կգ և +102 կգ, իսկ կանայք ՝ 49 կգ, 59 կգ, 71 կգ , 81 կգ և +81 կգ քաշային կարգերում: Փարիզ-2024-ին յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել առավելագույնը 6 (3+3) մարզիկ։ Եթե որևէ թիմ ունի չորս և ավելի ուղեգիր, ապա պարտադիր է ընտրել երեքին: Տեղերը ձևավորվում են այն մրցումների արդյունքներով, որոնցում շնորհվում են վարկանիշային միավորներ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՌԴ–ն ՀՀ-ից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ և ԵՄ հետ «ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին» Ըստ նրա, տեղեկություններ են հայտնվել, որ ապրիլի 5–ի հանդիպմանը ռազմաքաղաքական ոլորտին առնչվող պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՔՊ պատգամավորի հետ միջադեպից հետո ծեծի ենթարկված Վարդանյանը ճանաչվել է տուժող Իրականացվում է նախաքննություն Երևանի կոնյակի գործարանը սկսել է ստորագրել խաղողի գնման պայմանագրերը Յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց կվճարվի 140 դրամ Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. Նրա վիճակը ծանր է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ |