Փաշինյան․ Հրեշավոր դեպք է եղել, նախնական տվյալով` զորամասում փորձել են վառարանը վառել բենզինով, ինչն արգելված է19 հունվարի 2023 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի հետևանքով բազմաթիվ զոհերին, ասել է, որ հրեշավոր դեպք է կատարվել։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը։ Զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ ըստ ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալների, դեպքը տեղի է ունեցել հակահրդեհային կանոնների խախտման հետևանքով։ ԱԻՆ տվյալներով, հրդեհը հաջողվել է մարել միայն 5 ժամ անց։ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ նախնական տվյալներով, զորամասի տարածքում օգտագործվել է բենզին, մեծ քանակությամբ, որն էլ դարձել է ողբերգության պատճառ։ Փաշինյանը հավելել է, որ նախնական տվյալներով, բենզինի 5 լիտրանոց տարայի օգնությամբ փորձել են վառարանը վառել, բենզինը որպես կպչան օգտագործվելով, հետո, երբ հրդեհը բռկվել է, տարան նետվել է կացարանի ուղղությամբ, հավանաբար, ոչ միտումնավոր, կրակից հեռացնելու նպատակով։ Վարչապետը նաև նշել է, որ որոշում է կայացվել պաշտոնանկությունների մասին և ՀՀ նախագահն արդեն ստորագրել է հրամանագրերը։ Փաշինյանը նշել է նաև, որ հասկանալի է, որ այդ կացարանները ստեղծվել են 2020-ի պատերազմից հետո և սովորական կացարաններ չեն, սակայն, դա չի նշանակում, որ հակահրդեհային կանոնները պետք է խախտվեն։ Նա հիշեցրել է, որ 2022-ի դեկտեմբերի 21-ին ԶՈւ ԳՇ պետը ստորագրել է 14 ԳՇ կարգադրությունը` «ԶՈւ–ում տեղի ունեցած հրդեհների և դրանց կանխարգելման մասին», որտեղ հստակ հրահանգ է տրված, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար։ «7-րդ կետում նշվում է, որ պետք է խստիվ արգելել վառարանների համար բենզինի և դյուրավառ հեղուկների կիրառումը։ Այսինքն`այս հրամանի պրիմիտիվ պահպանումը թույլ կտար չունենալ այս դեպքը»,-ասել է նա։ Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից, նախնական տվյալներով, 15 զինծառայող է զոհվել, ևս 3-ի վիճակը ծանր է։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |