ՓԾ գնդապետ․ Հրդեհից զոհված զինծառայողներից 14-ը, հավանաբար, ծխահարումից են մահացել21 հունվարի 2023 - 10:41 AMT PanARMENIAN.Net - ՆԳՆ փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը Հանրային հեռուտաընկերության եթերում, անդրադառնալով Ազատ գյուղում հրդեհից 15 զինծառայողի մահվանը, տեղեկացրել է, որ զոհվածներից 14-ին փրկարարները հայտնաբերել են մահճակալներին անշարժացած՝ պառկած վիճակում, իսկ մեկը եղել է դռան մուտքի մոտ։ Նա ասել է, որ զինծառայողները, հավանաբար, ծխահարվել են՝ չեն արթնացել, իսկ մուտքի մոտ հայտնաբերվածը, հավաբար, փորձել է դուրս գալ, բայց չի հասցրել։ «Կացարանում եղել է 21 հոգի, որոնցից 6-ը դուրս է եկել ինքնուրույն, մինչ փրկարարների հասնելը։ 3 զինծառայող տարբեր այրվածքներով տեղափոխվել է բուժկենտրոն»,-ասել է նա։ Սարոյանը կարծիք է հայտնել, որ կրակն արագ է տարածվել, քանի որ շինությունն ամբողջությամբ քարաշեն չի եղել՝ «բաղդադ» տիպի շինություն է եղել, չեն եղել նաև հրդեհամարման սարքեր։ Հրդեհը բռնկվել է հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում` Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, որի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 3-ը` այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք «Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է Եզրափակչում է նաև Վրաստանը, Ադրբեջանը, որն առաջին կիսաեզրափակչին է մասնակցել, եզրափակիչ դուրս չի եկել Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ քննարկվում են՝ ձեր սիրած ու չսիրած Ըստ նրա, վարչապետի թեկնածուն կարող է լինել նաև այլ քաղաքական ուժերից Ալմաթիում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար |