Վարորդներից կաշառք ստանալու կասկածանքով ՃՈ տեսուչներ են ձերբակալվել

Վարորդներից կաշառք ստանալու կասկածանքով ՃՈ տեսուչներ են ձերբակալվել

PanARMENIAN.Net - Վարորդներից կաշառք ստանալու կասկածանքով ՃՈ տեսուչներ են ձերբակալվել: Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի և Հակակոռուպցիոն կոմիտեի (ՀԿ) օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՔՕ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ, տեղեկացնում է ՀԿ-ն։

Մասնավորապես՝ քրվարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՃՈ տեսուչներ Ն. Թ.-ն, Ռ. Ն.-ն և Գ. Ե.-ն ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված՝ երկու տասնյակից ավելի վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չկազմելու դիմաց վերջիններից որպես կաշառք պահանջել և ստացել են տարբեր չափերի՝ 5000-20,000 դրամ գումար: Հունվարի 19-ին ՃՈ տեսուչներ Գ. Ե.-ն և Ռ. Ն.-ն կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից:

Հունվարի 20-ին նույն կասկածանքով ձերբակալվել է նաև ՃՈ տեսուչ Ն. Թ.-ն:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ առերևույթ հանցագործությունների, ինչպես նաև դրանք կատարած անձանց ամբողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---