Գարեգին Բ-ն հոգեհանգստյան կարգ կկատարի հրդեհից զոհված զինծառայողների համար

Գարեգին Բ-ն հոգեհանգստյան կարգ կկատարի հրդեհից զոհված զինծառայողների համար

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոսի Գարեգին Բ-ի տնօրինությամբ հունվարի 22-ին, հավարտ Սուրբ պատարագի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։

Մայր Աթոռից հայտնում են՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ հոգեհանգստյան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում։

Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին:

Հրդեհը բռնկվել է հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում` Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, որի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 3-ը` այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---