Մանսուրյանի ծննդյան կապակցությամբ մետրոյի բոլոր կայարաններում կհնչի նրա երաժշտությունը![]() 26 հունվարի 2023 - 17:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում կհնչի նրա երաժշտությունը։ Մանսուրյանի ստեղծագործությունները կհնչեն նրա ծննդյան օրվա նախօրեից՝ հունվարի 26-ից, երեք օր շարունակ, հայտնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։ Տիգրան Մանսուրյանն իր ծննդյան օրը նշում է հունվարի 27-ին։ Հունվարի 27-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը, կկայանա «Մանսուրյան․ խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգ, որի ընթացքում կներկայացվեն մաեստրոյի ստեղծագործությունները։ «8 հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» ստեղծագործությունը համաշխարհային պրեմիերա է, իսկ «Օրհներգ - Նավապետ Բարի»-ն, որ գրվել է Մեսրոպ Մաշտոցի խոսքերով, Հայաստանում կներկայացվի առաջին անգամ։ ![]() ![]() Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |