Ի՞նչ են նետել Ահմադինեջադի վրա ռասիզմի վերաբերյալ ՄԱԿ-ի համաժողովին

PanARMENIAN.Net - Ռասիզմի վերաբերյալ ՄԱԿ-ի համաժողովի տասնյակ պատվիրակներ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ելույթի ժամանակ լքել են դահլիճը: Եվրոպական երկրների եւ Կանադայի պատվիրակներն այդպիսով իրենց բողոքն են արտահայտել Իրանի կողմից Իսրայելի հասցեին հնչած քննադատության կապակցությամբ:



Որոշ պատվիրակներ, որոնք մնացին դահլիճում, Ահմադինեջադի ելույթն ընդհատում էին վրդովված ձայնարկություններով: Գլխին գույնզգույն կեղծամներ կրող երկու հոգի Ահմադինեջադի վրա ինչ-որ առարկա նետեցին, սակայն վրիպեցին: Անվտանգության ծառայության աշխատակիցները նրանց դուրս հանեցին դահլիճից:



Բոյկոտի պատճառն այն մտավախություններն էին, որ համաժողովը պլատֆորմ կդառնա Իսրայելի վրա Իրանի նախագահի հարձակումների համար: Ֆրանսիան հայտարարեց, որ կմասնակցի համաժողովին, բայց կլքի այն, եթե Իրանը կամ որեւէ այլ երկրներ իրենց հակասեմիտական ելույթներ թույլ տան: Համաժողովի կազմակերպիչները քննադատության են ենթարկվել առաջին իսկ օրը ամբիոնը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին տրամադրելու համար, որը կոչ է անում «աշխարհի քարտեզից ջնջել Իսրայելը»:



Երկուշաբթի օրը Իսրայելն իր դեսպանին հետ է կանչել Շվեյցարիայից այն բանից հետո, երբ Շվեյցարիայի նախագահը հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը միջոցառման բացմանը վրդովմունք է հայտնել հանդիպումը բոյկոտելու` այդքան երկրների որոշման հանդեպ: Նույն կերպ են վարվել նաեւ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերատեսչության ղեկավար Նավի Պիլայը, հաղորդում է VOA News-ը:



ԱՄՆ, Նիդեռլանդները, Ավստրալիան, Կանադան, Իսրայելը, Գերմանիան, Իտալիան, Նոր Զելանդիան եւ Լեհաստանը նույնպես բոյկոտում են համաժողովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---