Իրանում հարձակվել են Ադրբեջանի դեսպանատան վրա՝ 1 զոհ կա․ Բաքուն տարհանում է դիվանագետներին27 հունվարի 2023 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 27-ի վաղ առավոտյան Թեհրանում զինված հարձակում է կատարվել Ադրբեջանի դեսպանատան վրա՝ կա 1 զոհ և 2 վիրավոր։ Սպանվել է պահպանության ծառայության պետը, նրա 2 աշխատակից վիրավորվել է։ Թեհրանի ոստիկանության պետ, բրիգադի գեներալ Հոսեյն Ռահիմին հայտարարել է, որ հարձակվողը ձերբակալվել է, քրեական գործ է հարուցվել, գրում է Mehr գործակալությունը։ Նա նաև ասել է, որ հարձակվողը դեսպանատուն է մտել 2 փոքր երեխայի հետ և ունեցել է «անձնական և ընտանեկան խնդիրներ»։ Թեհրանի քրդատարանի դատախազը հայտնել է՝ ձերբակալվածն ասել է, որ 2022-ի ապրիլին նրա կինը գնացել է քաղաքում գտնվող Ադրբեջանի դեսպանատուն և այլևս տուն չի վերադարձել։ Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է հարձակումն ու ցավակցություն հայտնել Ադրբեջանին։ Ադրբեջանում, սակայն չեն հավատում, որ hարձակումը կատարվել է անձնական կամ ընտանեկան հողի վրա և հայտարարել են, որ տարհանում են դեսպանատան աշխատակիցներին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի վարչության պետ Այհան Հաջիզադեն, գրում է Haqqin.az-ը։ «Իրանի կառավարությունը չի կարողանում ապահովել Վիեննայի կոնվենցիայի պահանջները կամ միտումնավոր խախտում է դիվանագիտական ծառայողների անձեռնմխելիության պահանջները»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Մայր տաճարը կբացվի 6 տարվա մանրակրկիտ աշխատանքից հետո. Նման ծավալի վերանորոգում երբևէ չի եղել Պետության կողմից ֆինանսավորում չի եղել Նախագահը ողջունել է Էլինա Ավանեսյանի՝ ՀՀ-ն ներկայացնելու որոշումը Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկրում թենիսի և ընդհանրապես սպորտի զարգացման Երևանում սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն կանցկացվի Առաջին համերգը սեպտեմբերի 17–ին է Թումանյանի անվան զբոսայգում Վերին Լարսը սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը որոշ ժամերի չի աշխատի Մյուս բոլոր ժամերին ռուսական և վրացական անցակետերը կաշխատեն բնականոն ռեժիմով |