Ավտոարշավորդ Արթուր Գորոյանի Sharky-Racing թիմը հաղթել է Աբու Դաբիում27 հունվարի 2023 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող մոսկվայաբնակ ավտոարշավորդ Արթուր Գորոյանի Sharky-Racing թիմը հաղթել է հունվարի 21-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կայացած վեցժամյա մրցավազքի TCR դասում։ Արթուր Գորոյանն իր թիմակից Ռոման Մավլանովի հետ մրցարշավում հանդես է եկել Audi RS3 դասի մեքենայով։ Հայաստանը ներկայացնող Գորոյանն ու Մավլանովը թեժ մրցապայքարում կարողացել են առավելության հասնել և մոտակա մրցակցից՝ Wolf-Power Racing թիմից 6 վայրկյան շուտ են հասել եզրագծին ու հաղթանակ տոնել, գրում է Panorama.am-ը։ Արթուր Գորոյանն ավելի վաղ հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել էր, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանի դրոշի ներքո հանդես գալը։ «Նույնիսկ հարց էլ չի առաջացել, թե որ երկրից պետք է արտոնագիր ստանամ ու որ երկրի դրոշի ներքո հանդես գամ։ Իմ դրոշը հայկականն է»,- ասել էր ավտոարշավորդը։ Աբու Դաբիում Արթուր Գորոյանի վարած «Աուդի»-ին պատկերազարդված էր Հայաստանի դրոշով, իսկ հաղթանակից հետո, ինչպես և խոստացել էր, Արթուրը պոդիում է բարձրացել Հայաստանի դրոշով։ Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Արթուր Գորոյանը կժամանի Հայաստան և հայ սպորտասերների հետ կկիսվի ոչ միայն իր ձեռքբերումների, այլև առաջիկա ծրագրերի, ինչպես նաև Հայաստանում ավտոսպորտի զարգացմանը նպաստելու իր մտադրությունների մասին։ Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |