Հայաստանում կստեղծվի Դոնորական օրգանների եւ հյուսվածքների ռեեստեր

PanARMENIAN.Net - Մոտ ապագայում Հայաստանում կստեղծվի Դոնորական օրգանների եւ հյուսվածքների ռեեստեր: Այդ մասին հաղորդել է ՀՀ խորհրդարանի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը :



Նրա խոսքերով, Դոնորական օրգանների եւ հյուսվածքների ռեեստերի ստեղծման աշխատանքները կսկսվեն «Մարդուն օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստման մասին» օրենքում ուղղումներ կատարելուց անմիջապես հետո: Ինչպես հայտարարել է Բաբլոյանը, Դոնորական օրգանների եւ հյուսվածքների ռեեստերը կլինի անկախ կառույց, սակայն լիազոր մարմինը (ՀՀ առողջապահության նախարարությունը) պետք է հաստատի նրա կարգավիճակն ու գործունեության կարգը:



Հետագայում ռեեստերը կարող է կարեւոր դեր խաղալ որեւէ միջազգային կառույցին, ինչպիսին օրնակ «Եվրոտրանսպլանտն» է, որի կազմում են Գերմանիան, Հոլանդիան, Ավստրիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Սլովենիան, Հայաստանի անդամակցության տեսանկյունից: «Եվրոտրանսպլանտը» մարմինների փոխպատվաստման ժամանակ նախապատվությունը տալիս է կառույցի կազմում ընդգրկված երկրներին», - ասել է ՀՀ խորհրդարանի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:



Չբացառելով տվյալ ոլորտում համագործակցությունը Հայաստանի եւ հարեւան երկրների միջեւ` Արա Բաբլոյանը նշել է. «Այսօրվա դրությամբ հնարավոր չէ սկսել դոնորական օրգանների միջազգային փոխանակության կազմակերպման գործընթացը, մինչ այդ հարկավոր է լուծել հանրապետությունում Ռեեստրի ստեղծման, օրգանների պահման եւ փոխպատվաստման իրականացման ներքին խնդիրը»:



Նա նաեւ հաղորդել է, որ հանրապետությունում արդեն համանման կառույց է ստեղծվել` Ոսկրածուծի դոնորների ռեեստեր: Անհրաժեշտության դեպքում կարելի է օգտվել այդ կառույցի ծառայությունից:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---