Team-ը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր նախագիծ են ներկայացրել. Տարբերվի՛ր հայկական հեռախոսազանգով![]() 31 հունվարի 2023 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հայտարարել են միջազգային չափանիշներին համապատասխան հեռախոսազանգի (ringtone) հայկական մեղեդիների ձայնագրությունների թողարկման մասին։ Հայկական զանգերի ձայնագրությունն իրականացրել է ամերիկյան հեղինակավոր Parma Recordings ընկերությունը և թողարկվել է Armsymphony Records պիտակի ներքո։ Պրոֆեսիոնալ ձայնագրությունը կատարել է «Գրեմմի» մրցանակի առաջադրված հնչյունային ինժեներ Յան Կոշուլիչը։ Ինչպես ասուլիսի ընթացքում նշել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ձայնագրման համար ընտրվել են հատվածներ հայ կոմպոզիտորների ամենահայտնի ստեղծագործություններից, որոնք ճանաչելի են հանրության լայն շրջանակին։ Նախագծի նպատակն է նշանավոր ստեղծագործությունների հատվածների միջոցով հայ դասական երաժշտության հանրահռչակումը միջազգային մասշտաբով։ Ձայնագրվել են Կոմիտասի «Կաքավիկը», հանտվածներ Արամ Խաչատրյանի «Գայանե» և «Սպարտակ» բալետներից, «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից, Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրնը», հատվածներ Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտից, Էդուարդ Բաղդասարյանի «Նոկտյուրնից», Ղազարոս Սարյանի Սիմֆոնիկ պատկերներից, Ավետ Տերտերյանի Թիվ 3 սիմֆոնիայից, Ստեփան Շաքարյանի «Ծիծեռնակից», Տիգրան Մանսուրյանի մեղեդիները կինոֆիլմերից։ Մաեստրո Սմբատյանի տեղեկացմամբ՝ նախաձեռնության զարգացման քարտեզն այժմ քննարկում են գործընկերների հետ։ Եվ շատ ուրախ է, որ իրենց ծրագրերը կյանքի կոչելու հարցում ի դեմս Team Telecom Armenia-ի ունեն գաղափարակիցներ, որոնց աջակցությամբ կատարվում են հայկական կոմպոզիտորական արվեստի հանրահռչակմանն ուղղված նախագծեր։ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ընդգծել է, որ իրենց կազմակերպության համար շատ կարևոր է սոցիալական պատասխանատվություն կրել ինչպես կրթության, գիտության, այնպես էլ մշակույթի ոլորտներում։ Ըստ Եսայանի՝ այս նախագծում հետաքրքիր կերպով խաչվում են բարձր տեխնոլոգիաներն ու արվեստը, և տեխնոլոգիաների միջոցով հեշտությամբ կարելի է հայկական բովանդակությունը ներկայացնել աշխարհին։ Team Telecom Armenia-ի պատասխանատուներն ընդգծել են, որ պատրաստ են օգտագործել բոլոր ռեսուրսները, որպեսզի հայկական բովանդակությունը հասանելի դառնա թվային հարթակներում և ընդհանուր ճանաչում ստանա համաշխարհային շուկայում։ Ասուլիսի բանախոսները նշել են, որ քննարկում են նախագիծը շարունակելու և հայկական զանգերի շարքն ավելի հարստացնելու հարցը։ Ձայնագրված մեղեդիները կարող են օգտագործվել նաև սոցիալական ցանցերում որպես տեսանյութերի ֆոնային երաժշտություն։ Զանգերն առայժմ հասանելի են iTunes-ում, իսկ շուտով նաև՝ մյուս երաժշտական հավելվածներում։ Ներբեռնելու համար անհրաժեշտ է iTunes-ում փնտրել Armenian Ringtones: ![]() ![]() Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |