Ադրբեջանի փոխանցած զինծառայողի մարմինը նույնականացվել է

Ադրբեջանի փոխանցած զինծառայողի մարմինը նույնականացվել է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է. նա սեպտեմբերյան մարտերի ընթացքում զոհված Վահե Թորոսյանն է։ Այդ մասին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Հունվարի 27-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը:

Սեպտեմբերյան մարտերից հետո անհետ կորած էր համարվում 3 զինծառայող, այս պահի դրությամբ անհետ կորած զինծառայողները երկուսն են։ Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 225 է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---