Հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ ղեկավարները 2 փետրվարի 2023 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Կարսի Սարիղամիշի շրջանում հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ ղեկավարներ Հուլուսի Աքարը, Զաքիր Հասանովն ու Ջիվանշիր Բուրչուլաձեն։ Հասանովը Թուրքիայում է փետրվարի 1-ից՝ Աքարի հրավերով, գրում է Haqqin.az-ը։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Կարսում անցկացվող «Ձմեռ-2023» զորավարժությունների վերջին օրն ունեցած ելույթում անդրադարձել է Թուրքիա-Ադրբեջան համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերությոնների կարգավորման գործընթացին, ինչպես նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին, գրում է Ermenihaber-ը։ Ըստ Աքարի՝ Ադրբեջանի հետ իրենց համագործակցությունը շարունակվելու է: Նա պնդել է, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» տնտեսական, սոցիալական և այլ առումներով «օգուտներ կբերի» ոչ միայն Ադրբեջանին, այլև տարածաշրջանին: Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ապահովումն էլ իսկապես որպես Թուրքիա՝ մեր անկեղծ ցանկությունն է»,-հայտարարել է Աքարը։ Փետրվարի 2-ը Կարսի Սարիղամիշի շրջանում Թուրքիայի ԶՈւ պլանային «Ձմեռ-2023» զորավարժությունների վերջին օրն է։ Դրանք մեկնարկել էին հունվարի 18-ին։ Թուրքիայից զատ մասնակցող երկրների ցանկում են Գերմանիան, Իտալիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Մեծ Բրիտանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Կոսովոն, Ուզբեկստանը, Մալայզիան, Լիբիան, Կատարը, Քուվեյթը, Ղրղզստանը, Եթովպիան, Վրաստանը, Բահրեյնը և Մոնղոլիան։ 1758 հոգանոց անձնակազմի մասնակցությամբ իրականացվող զորավարժությանը ներգրավվել է 43 տեսակի 651 մեքենա, 23 տարբեր տեսակի և տրամաչափի 865 զենք։ Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |