21 ապրիլի 2009 - 15:38 AMT
Թուրքիան հայտարարում է Հայաստանի հետ հարաբերությունների հարցում իր անփոփոխ դիրքորոշման մասին
«Թուրքիան երբեք չի դիմի այնպիսի քայլերի, որոնք հակասեն մեր ադրբեջանցի եղբայրների շահերին: Մենք միշտ եղել ենք Ադրբեջանի կողքին եւ կլինենք: Մենք մի մոր զավակներ ենք, մենք եղբայրներ ենք, եւ ոչ մի ուժ չի կարող մեզ բաժանել», - հայտարարել է Թուրքիայի պետնախարար Ջեմիլ Չիչեկը: Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Անկարայի դիրքորոշումը չի փոխվել: «Մինչեւ Հայաստանը չազատի ադրբեջանական տարածքները, սահմանը բացվել չի կարող: Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունները կզարգանան ինչպես միշտ` «մեկ ազգ` երկու պետություն» սկզբունքով: Թող մեր ադրբեջանցի եղբայրները վստահ լինեն դրանում», - հայտարարել է պետնախարարը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: