Իսրայելցի, ավստրիացի և գերմանացի փրկարարները լքում են Թուրքիան «անվտանգային սպառնալիքների պատճառով»13 փետրվարի 2023 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի փրկարար ծառայության ասոցիացիայի («Յիհուդ Ացալա») պատվիրակությունը փետրվարի 12-ի երեկոյան վերադարձել է Իսրայել՝ ավարտելով փրկարար առաքելությունը Թուրքիայում։ Այս կազմակերպության ղեկավարության խոսքով՝ փրկարարական աշխատանքները ստիպված են եղել ավարտել «անվտանգային սպառնալիքների պատճառով»։ Որոշ ավերված բնակավայրերում գործում են կողոպտիչների և դիակապտների զինված ավազակախմբեր, այդ պատճառով ավստրիացի և գերմանացի փրկարարներն արդեն հայտարարել են իրենց գործունեությունը դադարեցնելու մասին, գրում է 9tv.co.il-ը։ Նշվում է, որ իսրայելցիների համար սպառնալիքն ավելի շոշափելի է, քանի որ խոսքը թուրքական այն շրջանների մասին է, որոնք սահմանակից են Սիրիայն։ Այդ բնակավայրերում շատ են արաբները, որոնք հաճախ թշնամաբար են վերաբերվում իսրայելցիներին։ Սակայն, իսրայելցի բժիշկների պատվիրակությունը, որը չի զբաղվում որոնողական աշխատանքներով, դեռ կմնա Թուրքիայում։ Փրկարար ջոկատների անդամները իսրայելցի լրագրողների հետ զրույցներում ասել են, որ փրկարարների քանակը չի բավարարում փլուզված բոլոր հատվածներում աշխատելու համար։ Նրանք նշել են, որ տեղի բնակիչները, որոնք ձմեռվա կեսին զրկվել են կացարանից, չունեն ջուր, սնունդ և էլեկտրականություն, աստիճանաբար «վշտից անցնում են ցասումի»։ Նրանք պաշարում են փրկարար առաքելությունների ճամբարները՝ պահանջելով առաջին հերթին որոնել իրենց հարազատներին, հաճախ նաև զենքի սպառնալիքի տակ, իսկ Թուրքիայի իշխանություններն անկարող են վերահսկել իրավիճակն ու ապահովել տուժածներին անհրաժեշտ ամեն ինչով։ «Այս ամենը շատ բարդ և նույնիսկ ռիսկային է դարձնում օտարերկրացի փրկարարների աշխատանքը արդեն ոչ թե բնական հանգամանքների, այլ «մարդկային գործոնի» պատճառով։ Քանի որ Թուրքիա մեկնած փրկարարները և նույնիսկ բանակային ստորաբաժանումները, որոնք մտադիր չեն ոչ մեկի հետ կռվել և միջամտել տեղական կոնֆլիկտներին, գերադասում են կասեցնել իրենց գործունեություննն ու մնալ ճամբարներում, կամ վերադառնալ իրենց երկրներ»,-ասվում է հոդվածում։ ՀՀ-ն փրկարարական ջոկատներ և հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։ Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |