Լարված իրավիճակ ՊՆ նախկին շենքի մոտ․ 22 բերման ենթարկված կա

Լարված իրավիճակ ՊՆ նախկին շենքի մոտ․ 22 բերման ենթարկված կա

PanARMENIAN.Net - Պռոշյան գյուղի վարչական տարածքում գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենքի մոտ լարված իրավիճակ էր ստեղծվել՝ վաղ առավոտյան բազմաթիվ ոստիկաններ են եկել շենքից հանելու այնտեղ ապրող մարդկանց։

Մարդիկ նշել են, որ այնտեղ ապրողները բոլորն էլ անօթևան, չունևոր մարդիկ են։

«Մարդասիրություն արեք, թողեք այս բլած շենքի մեջ մարդիկ ապրեն»,- ասել են նրանք, հայտնում է Panorama.am-ը։

Կանայք պատմել են, որ նույնիսկ չեն թողել իրենց տներից ապրանքներ վերցնել, իսկ տղամարդկանց մի մասին տարել են ոստիկանության բաժիններ։

«Հիմա ես ասում եմ՝ թուրքի լամուկին, որ սոված է, օգնություն եք ցուցաբերում, մեր երեխաներին վախեցնում եք, քաշքշում եք, ճի՞շտ երևույթ է։ Չորս ամսական երեխան գոռում է, մորը թույլ չեն տալիս մոտենալ։ Սա ի՞նչ բան է, բոլոր դռները կոտրել են, կինն անկողնու մեջ պառկած է, դուռը կոտրում են, մտնում են, ահավոր վիճակ է։ Տղամարդկանց տարել են, որ դիմադրություն, ուժ ցույց չտան»,-պատմել է բնակիչներից մեկը, որի ամուսնուն տեղափոխել են ոստիկանության Եղվարդի բաժին։

Ոստիկանության ներկայացուցիչները բնակիչներին հավատացրել են՝ բոլոր իրերն անվնաս են, հետո կհանձնվեն բնակիչներին, ապա խնդրեցին ազատել տարածքը։

Պաշտպանության նախարարության նախկին շենքի տարածքից ոստիկանության բաժիններ է տարվել 22 անձ։ Այս մասին հայտնել են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, գրում է Panorama.am-ը։

«Նրանք բաժիններ են տարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար»,-մանրամասնեցին ոստիկանությունից՝ հավելելով, որ երեք ժամվա ընթացքում արձանագրությունները կազմելուց հետո նրանք դուրս կգան ոստիկանությունից։

ՎԻՎ 182 հոդվածը վերաբերում է զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---