«Փակ շուկայի» դիմացի գետնանցումը բացվել է

«Փակ շուկայի» դիմացի գետնանցումը բացվել է

PanARMENIAN.Net - Երևանի Մաշտոցի պողոտայում «Փակ շուկայի» դիմացի գետնանցումը բացվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը։

Նա նաև լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կտրում գետնանցման մուտքի կարմիր ժապավենը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ գետնանցումը շահագործման կհանձնվի 2022-ի դեկտեմբերին։ Նորոգումը սկսվել էր 2022-ի սեպտեմբերին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---