Գիրք նվիրելու օրը՝ ARARAT թանգարանում

Գիրք նվիրելու օրը՝ ARARAT թանգարանում

PanARMENIAN.Net - Գիրք նվիրելու օրվա հետ կապված, ի թիվս մշակութային այլ նախաձեռնությունների, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանն իր այցելուներին հետաքրքիր անակնկալ է մատուցել։

Շրջայցի դասական ծրագրի ավարտին՝ ARARAT կոնյակների համտեսից հետո այցելուներին ներկայացվել է օրվա խորհուրդը Հայաստանում, նվիրաբերվել են հուշանվեր գրքեր՝ X դարի հայ բանաստեղծ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» անգերազանցելի գլուխգործոցը թե հայերեն, թե այլալեզու թարգմանություններով։

Յուրաքանչյուր հուշանվեր կրում էր նաև յուրօրինակ նախաբան՝ Օրվա խորհուրդը ներկայացնող հակիրճ գրություն, որպեսզի տարիներ անց այս պոեմը վերընթերցելիս այցելուները վերհիշեն հայկական այս գեղեցիկ տոնը ջերմ հիշողությունների ներքո։

«Այս նախագծի շուրջ մտածելիս երկար քննարկում էինք և թիմի ներսում, և գրականագետների հետ, թե ինչ կարող ենք նվիրել, այնպես որ հայկական հարուստ գրական ժառանգություն մեջ Նարեկացու ընտրությունը պատահական չէր։ Բացի նրանից, որ «Մատյան ողբերգությանն» անընդհատ վերընթերցելու պոեմ է, այս ստեղծագործության հետ ARARAT Թանգարանի կապը բազմաչափ է: Որպես ժառանգության պահպանման և ներկայացման վայրերից մեկը` մեր ստեղծագործական համագործակցությունները բազմիցս են անդրադարձել այդ գլուխգործոցին. մասնավորապես «ARARAT զրույցի երեկո» նախագծի հյուրերից մեկը՝ աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչը «Մատյան ողբերգության» բեմական անզուգական ընթերցանումների հեղինակն է», - նշել է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---