Hovaz Wine Rooms-ի համահիմնադիր. Չկա մի բան, որը կնոջը հասու չէ, միայն ցանկություն է պետք

Hovaz Wine Rooms-ի համահիմնադիր. Չկա մի բան, որը կնոջը հասու չէ, միայն ցանկություն է պետք

PanARMENIAN.Net - 2018 թվականին Վարդուհի Տոնոյանն ընկերուհիների հետ հիմնադրել է «Վայն Ֆորմուլա» ընկերությունն ու մեկնարկել «Հովազ» գինիների արտադրությունը։ Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի վերադարձը Հայաստան դարձել է ոգեշնչող ու խորհրդանշել «Հովազ» գինիների արտադրության մեկնարկը. թեթև, էլեգանտ ու գրավիչ, ինչպես հովազը։

Հետո գաղափար է առաջացել ստեղծել նաև համտեսի սրահ, որտեղ տեղացիներն ու զբոսաշրջիկները կարող են գալ, գինի ըմպել ու ծանոթանալ հայկական գինեգործության պատմությանն ու ավանդույթներին։ Այդպես ստեղծվեց Դիլիջանում գործող Hovaz Wine Rooms համտեսի սրահը, որն արդեն դարձել է տուրիստական սիրելի կանգառներից մեկը։

Բիզնեսում Վարդուհու հաջողության բանաձևն անդադար աշխատելն է, ինչպես նաև կողքին ճիշտ մարդիկ և գործընկերներ ունենալը։ Գործընկերներից մեկն Ակբա բանկն է, որը սկզբից հավատացել է գաղափարին ու ձեռք մեկնել նորաստեղծ բիզնեսին։

«Գինին պետք է խմել լավ տրամադրությամբ։ Եթե կա երազանք, ապա պետք է ձգտել, չհիասթափվել, նորից ուժ գտնել ու առաջ շարժվել։ Հաջողելու համար անհրաժեշտ է փորձել, ազնիվ ու նվիրված աշխատել։ Ամեն ինչի կարելի է հասնել նվիրված աշխատելու շնորհիվ։ Չկա մի բան, որը կնոջը հասու չէ. միայն ցանկություն է պետք։ Կանայք ավելի զգուշավոր են, բայց մի լավ հատկանիշ ունեն. եթե մի բանի հավատում են, մինչև վերջ գնում են։ Լսելով Ակբա բանկի ընձեռած հնարավորության մասին, որոշեցինք դիմել և մեր բիզնեսի սկզբնական փուլում կարողացանք բանկի աջակցության շնորհիվ իրականացնել մեր արտադրության հիմնական փուլերը»,- նշել է «Վայն Ֆորմուլա» ընկերության համահիմնադիր, տնօրեն Վարդուհի Տոնոյանը։

Առաջիկայում համտեսի սրահում կլինի նաև փրփրուն գինու արտադրական գործընթաց, որին կարող են մասնակցել նաև հյուրերը։

«Ոգեշնչված կին գործարարներով» միջոցառման մասին կարելի է տեղեկանալ կայքում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---