Վարդենիսի Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենը կալանավորվել է

Վարդենիսի Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենը կալանավորվել է

PanARMENIAN.Net - Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենին և 4 աշխատակցի մեղադրանք է ներկայացվել, տնօրենը կալանավորվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների դեպքի առթիվ փետրվարի 16-ին ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՔՕ 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 1-ին մասով, 436-րդ հոդվածի 1-ին մասով և 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ նշված ՊՈԱԿ-ի տնօրենի և 4 աշխատակցի նկատմամբ, որոնք ձերբակալվել էին, հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Դրա հիման վրա ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՔՕ 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետերով և 188-րդ հոդված 2-րդ մասի 3-րդ կետով, ՊՈԱԿ-ի հոգեբույժին՝ ՔՕ 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետերով, իսկ մյուս 3 աշխատակցին՝ ՔՕ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով։

Դատարան միջնորդություն է ներկայացվել տնօրենի և հոգեբույժի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ։ Տնօրենի մասով միջնորդությունը բավարարվել է ամբողջությամբ և նա կալանավորվել է, իսկ հոգեբույժի մասով միջնորդությունը բավարարվել է մասամբ՝ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը»,-ասվում է գրառման մեջ։

Մյուս երեք աշխատակցի նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Վերջիններս արգելանքից ազատ են աձակվել։

Փետրվարի 16-ին Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի բաժանմունքներից մեկի իր հիվանդասենյակում, հիվանդներից մեկը հայտնաբերվել է ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված: Տեղեկություններ էին ստացվել, որ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն իրականացրել է մի շարք ապօրինություններ: Մասնավորապես, հիվանդներից մեկը նրա խոզանոցում կատարում է մաքրման աշխատանքներ, նաև տնօրենի հանձնարարությամբ հիվանդները տնտեսական աշխատանքներ են կատարում տուն-ինտերնատի աշխատակիցների փոխարեն, տեղեկացնում է ոստիկանությունը։

Բացի այդ, ըստ տեղեկությունների՝ տնօրենը բուժվողներին ենթարկում է խոշտանգման և հանձնարարում, որ նրանց չտրամադրեն հասանելիք ծխախոտի չափաբաժինը և օրվա ճաշացանկով նախատեսված սնունդը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---