Երեւանում հարգել են Հոլոքոստի զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Երեւանում ապրիլի 21-ին հարգել են Հոլոքոստի եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հայաստանում Հրեական համայնքի ներկայացուցիչները մոմեր են վառել ի նշան 20-րդ դարի երկու ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակի:



«Մենք միշտ պետք է հիշենք հրեա ժողովրդի մեծ ողբերգության մասին, որի ժամանակ շուրջ 6 մլն հրեա է մահացել,- հայտարարել է Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմմա Վարժապետյանը,- մենք պետք է հարգենք մահացածների հիշատակը, որպեսզի այսուհետ նման հանցագործություններն աշխարհում չկրկնվեն»:



Նրա խոսքերով, հայ եւ հրեա ժողովուրդներն ընդհանուր ողբերգական անցյալ ունեն, եւ այսօր նրանք համարվում են արդարության համար պայքարողներ` Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի ժխտման դեմ:



Իր հիշատակի խոսքում Ռիմմա Վարժապետյանը նաեւ նշեց, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ չկա հակասեմիտականություն:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---