Ազգությամբ քուրդ քույրերը փորձել են ապօրինի հատել ՀՀ պետսահմանը

Ազգությամբ քուրդ քույրերը փորձել են ապօրինի հատել ՀՀ պետսահմանը

PanARMENIAN.Net - Ազգությամբ քուրդ Թուրքիայի քաղաքացիներ 54-ամյա Մուհսիմա ու 48-ամյա Շահջան Թուներները փորձել են ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը։ Իրանում ձեռք բերելով պետական մարմնի կողմից տրվող, իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող՝ իրենց կենսորոշիչ տվյալներով և լուսանկարներով Թուրքիայի Հանրապետության նմուշի կեղծ անձնագրեր՝ նրանք Իրանից խմբի կազմում, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, 2022-ի սեպտեմբերի 8-ին՝ փորձել են մուտք գործել Հայաստան, հայտնում է «Առավոտը»։

Մուհսիմա և Շահջան Թուներները քույրեր են։ Նրանք հաշվառված են Թուրքիայի Հաքարի վիլայեթի Յուկսեկովա գյուղի Գյունգյուր թաղամասի տներից մեկում։ Մուհսիմա Թուները ամուսնացած է, խնամքին ունի երկու անչափահաս երեխա։ Փոքր քույրը՝ Շահջանը ամուսնացած չի։ Ըստ մեղադրանքի՝ քուրդ քույրերի կողմից դիտավորությամբ իրականացվող հանցագործությունը նրանց կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ սահմանային վերահսկողության ժամանակ՝ բռնվել են սահմանային «Մեղրի» անցակետում՝ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից։

«Դատալեքսից» հայտնի է դարձել, որ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախնական դատալսումների ժամանակ, մեղադրյալներ Մուհսիմա Թուները և Շահջան Թուները միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված վարույթի կարգով: Մեղադրյալները հայտարարել են, որ ներկայացված մեղադրանքները իրենց պարզ են, համաձայն են մեղադրանքների հետ, միջնորդությունները ներկայացրել են կամավոր, մինչև միջնորդությունները ներկայացնելը խորհրդակցել են պաշտպանի հետ և գիտակցում են արագացված վարույթ կիրառելու հետևանքները: Հանրային մեղադրողը չի առարկել արագացված վարույթ կիրառելուն։

Նախագահող դատավոր Նապոլեոն Օհանյանի դատավճռով Մուհսիմա Թուներն ու Շահջան Թուները մեղավոր են ճանաչվել «ՀՀ քրեական օրենսգրքի» 457 հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) եւ 44-469 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (հանցափորձ՝ պետական սահմանն ապօրինի հատելը՝մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) նախատեսված հանցանքների կատարման մեջ։

Դատարանը նրանց դատապարտել է ազատազրկման՝ 3 տարի 14 օր ժամկետով, բայց «ՀՀ քրեական օրենսգրքի» 84 հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը դատարանը պայմանականորեն չի կիրառել սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---