«Բահամուտ» բլոկչեյն. Ինչպես դրամայնացնել քո գաղափարները». 15-րդ Fastex Meetup-ը կայացել է14 օգոստոսի 2024 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ին Հայաստանի բլոկչեյն էմբասիում (Պարոնյան 16/2) կայացել է 15-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումը, որի թեման էր «Բահամուտ» բլոկչեյն. Ինչպես դրամայնացնել քո գաղափարները»։ Հանդիպման ընթացքում Fastex-ի բիզնեսի զարգացման ղեկավար Արմեն Բաղդասարյանը և համագործակցությունների գծով մենեջեր Սաթենիկ Ավետիսյանը պատմել են Բահամուտ բլոկչեյնում բիզնես սկսելու, բիզնես գաղափարները դրամայնացնելու, ռազմավարություն մշակելու և բլոկչեյն տեխնոլոգիաները բիզնեսում կիրառելու հնարավորությունների մասին։ Խոսնակները կիսվել են իրենց փորձով և ներկայացրել ոլորտում առկա միտումներն ու դրամայնացման հիմնական քայլերը։
Ավետիսյանը կարևորել է նման հանդիպումների կազմակերպումը: «Այս հանդիպումները ոլորտում եզակիներից են, դրանք ունեն շատ մեծ նշանակություն և՛ մեզ համար, և՛ հանրության համար, քանի որ Fastex էկոհամակարգն ստանձնել է նաև մարդկանց կրթելու մեծ պատասխանատվությունը», - ասել է նա:
Իսկ Բաղդասարյանը նկատել է, որ մարդկանց հետաքրքրվածությունը մեծանում է ոլորտի նկատմամբ։ Հանդիպումը շարունակվել է ոլորտի մարտահրավերների քննարկմամբ, ներկաները մասնագետներին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը։ Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակվում է։ Առաջիկա հանդիպումների մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է հետևել Fastex Armenia և ftnft.am պաշտոնական կայքէջերին։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Մարտի 1-ի գործը կարճելու որոշումը բեկանվել է. Քոչարյանը, Օհանյանն ու մյուսները՝ կրկին մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը և մյուս պաշտոնյաները կարող են կրկին կանգնել դատարանի առջև Օկամպո․ Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցը պետք է COP29-ի օրակարգի մաս կազմի Այդ մասին Օկամպոն ասել է Երևանում կայացած ասուլիսում ՏԿԵՆ-ում քննարկել են Ֆրանսիայի հետ գործակցության օրակարգային հարցերը Քննարկվել են ապակենտրոնացված կառավարման վերաբերյալ մի շարք հարցեր Անդրեասյան․ Ուզում ենք ավագ դասարաններում աստիճանաբար մեկ դասագրքին կառչած լինելուց հետ գնալ «Քանի որ չունենք 10-րդ դասարանի պատմության երաշխավորված դասագիրք, որոշել ենք միանգամից գնալ այն ձևաչափով»,–ասել է նա |