Թուրքիայում ընդդիմությունը հայտնել է նախագահի միասնական թեկնածուի անունը

Թուրքիայում ընդդիմությունը հայտնել է նախագահի միասնական թեկնածուի անունը

PanARMENIAN.Net - Թուրքիայում ընդդիմությունը հայտնել է նախագահի միասնական թեկնածուի անունը։ Մի քանի ամիս տևած թեժ բանավեճերից հետո ընդդիմադիր քաղուժերի 6 կուսակցությունից բաղկացած «Ժողովրդական դաշինքը» վերջապես եկել է ընդհանուր հայտարարի՝ առաջադրելով «Ժողովրդական հանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին, գրում է Deutshe Welle-ն։

Քըլըչդարօղլուն 74 տարեկան է։

«Ժողովրդական դաշինքը» տևական ժամանակ չէր կարողանում պայմանավորվել այդ հարցի, շուրջ, քանի որ «Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել էր թեկնածուի առաջադրման հարցում տարաձայնության պատճառով դաշինքը լքելու մասին: Աքշեներն առաջարկում էր որպես միասնական թեկնածու Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին կամ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին, որոնք նույնպես ԺՀԿ անդամներ են։

Ըստ ձեռք բերված պայմանավորվածության, Քեմալ Քըլըչդարօղլուի հաղթանակի դեպքում Իմամօղլուն և Յավաշը նշանակվելու են փոխնախագահների պաշտոններում, «հարմար պայմանների առկայության դեպքում»։

Նախագահական ընտրությունները Թուրքիայում կայանալու են մայիսի 14-ին։ Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մասնակցում է ընտրություններին։

Ընդդիմադիր դաշինքը հաղթանակի դեպքում մտադիր է վերադառնալ կառավարման խորհրդարանական ձևին, որը Էրդողանը փոխեց նախագահականի։ Բացի այդ ընդդիմադիր դաշինքը դեպի Եվրամիություն Թուրքիայի ճանապարհը շարունակելու կողմնակից է։

Photo. Reuters
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---