Արցախի ՊԲ-ն և ՀՀ ՊՆ-ն հերքել են Ադրբեջանի ապատեղեկատվությունը

Արցախի ՊԲ-ն և ՀՀ ՊՆ-ն հերքել են Ադրբեջանի ապատեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Արցախի ՊԲ-ն և Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։

Արցախի ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 8-ի ժամը 21։30-ից մարտի 9-ի ժամը 04։15-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, Ասկերանի և Քաշաթաղի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---