DigiTec–ում Ակբա բանկը ներկայացրել է ֆինտեխ ոլորտի եզակի լուծումներ

DigiTec–ում Ակբա բանկը ներկայացրել է ֆինտեխ ոլորտի եզակի լուծումներ

PanARMENIAN.Net - Ակբա բանկը DigiTec տեխնոլոգիական ցուցահանդեսի այցելուներին տեղափոխել է թվային աշխարհ և ներկայացրել ֆինտեխ ոլորտի իննովացիաները։

DigiTec-ում Ակբա բանկը ներկայացրել է Հայաստանում եզակի Acba MAX բազմաֆունկցիոնալ բանկոմատը, որը նաև վճարային տերմինալ է, տարադրամի փոխանակման կետ և նույնիսկ հնարավորություն է տալիս մարել այլ բանկերում գործող վարկերը։

«Մեր օրերում բիզնեսի բոլոր ուղղությունները զարգանում են տեխնոլոգիական ուղղությամբ՝ էֆեկտիվությունն ավելի մեծացնելու նպատակով։ Մենք, իհարկե, խոսք ունենք ասելու բիզնեսում և դժվար է պատկերացնել զարգացումն առանց տեխնոլոգիաների։ Բանկում մենք լայնորեն կիրառում ենք ռոբոտներ, որոնք իրենց էֆեկտիվությամբ մի քանի անգամ գերազանցում են մարդուն, չեն սխալվում երբեք, աշխատում են 24 ժամ։ Սա մեզ հնարավորություն է տալիս, որ մեր աշխատակիցները զբաղվեն ստեղծագործ աշխատանքով»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

«Acba MAX պլատֆորմը հեղափոխական է բանկային տերմինալների շուկայում, քանի որ մեզ հաջողվել է վճարային համակարգն ինտեգրել բանկոմատում և մեկ սարքի վրա ստանալ բազմաֆունկցիոնալ համակարգ», -նշել է Ակբա բանկի պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը:

Նա հավելել է, որ նորարար ու ավելի արագ թվային ծառայություններ մատուցելու նպատակով հաճախորդների կողմից ուղարկվող հարցերը, որոնց արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտները չեն կարողանում պատասխանել, տեղում ուղղորդվում են բանկի հեռախոսային կենտրոնի աշխատակիցներին, ովքեր պատասխանում են հաճախորդների բոլոր հարցերին։

«Acba MAX բազմաֆունկցիոնալ բանկոմատի միջոցով հնարավոր է մարել նաև այլ բանկերում գործող վարկեր, հնարավորություն կա կատարելու կոմունալ վճարումներ, ինտերնետի համար վճարումներ, պետական վճարումներ, նաև հնարավոր է տարադրամ փոխանակել»,- նշել է Ակբա բանկի թվային բիզնեսի վարչության պետ Արթուր Կարճիկյանը։

Ակբա բանկի տաղավարում այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու նաև Acba Digital հավելվածի նոր գործիքներին։ Հայաստանում Acba Digital-ն առաջինն է, որի միջոցով հնարավոր դարձավ ակտիվացնել Visa Digital քարտատեսակը:

«Visa Digital քարտ հնարավոր է պատվիրել Acba Digital–ի միջոցով: Մենք առաջինն ենք շուկայում, որ հաճախորդին հնարավորություն ենք տալիս ընտրել քարտի իր ցանկալի դիզայնը: Ունենք բազմաթիվ այլ հնարավորություններ, թեմատիկ դիզայններ, որը թարմացվում է բանկի կողմից և օգտատերը կարող է ըստ տրամադրության որոշել, թե ինչպիսին պետք է լինի իր քարտի դիզայնը»,– նշել է Ակբա բանկի մանրածախ բիզնես պրոդուկտների պլանավորման և կառավարման բաժնի ղեկավար Էլիզա Հայրապետյանը:

Ակբան ուսումնասիրում է հաճախորդների պահանջները և ներկայացնում թվային լուծումներ բոլոր ուղղություններում՝ վարկավորումից մինչև հաճախորդների սպասարկում, որոնք հեշտացնում են քաղաքացիների կյանքը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---