Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի առցանց վաճառքը սկսվել է

Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի առցանց վաճառքը սկսվել է

PanARMENIAN.Net - Մարտի 14-ից մեկնարկում է մարտի 28-ին կայանալիք Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպման տոմսերի առցանց վաճառքը, հայտնում է ՀՖՖ-ն։

Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում տոմսերը կվաճառվեն մարտի 26-ից:

Ինչպես առցանց, այնպես էլ մարզադաշտի տոմսարկղից տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 5 տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո հարկավոր է սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:

Տոմսերի արժեքն է՝

-Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

-Արևելյան տրիբունա՝ 3000 և 4000 դրամ

-Արևմտյան տրիբունա՝ 8000 դրամ

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---