Խաչանովն ԱՄՆ-ում մասնակցել է հաջակցություն Արցախի բարեգործական ակցիայի![]() 20 մարտի 2023 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Կալիֆոռնիայում մասնակցել է հաջակցություն Արցախի կազմակերպված բարեգործական ակցիայի և ցուցադրական հանդիպում անցկացրել։ Այդ մասին ասվում է Հայ մարմնակրթական ընդհանուր միության Գլենդելի «Արարատ» ակումբի ֆեյսբուքյան էջում։ Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 18-ին` Բըրբենքի թենիսի կենտրոնում։ Խաչանովը հանդես է եկել որպես «Արարատ-Խաչանով» խորագրով ակցիայի, որի շրջանակում նաև դրամահավաք է անցկացվել, հատուկ հյուր։ 2023-ի հունվարին Կարեն Խաչանովը Australian Open-ի երրորդ փուլում ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին հաղթելուց հետո աջակցություն է հայտնել շրջափակված Արցախին։ Նա գրել է տեսախցիկի օբյեկտիվի վրա՝ Artsakh Stay Strong!!! (Արցախ, պի՛նդ մնա)։ Խաչանավը չորրորդ փուլում կրկին հաղթանակ էր տարել, դուրս գալով Australian Open-ի քառորդ եզրափակիչ, և կրկին խաղից հետո գրառում էր արել տեսախցիկի օբյեկտիվի վրա՝ սատարելով Արցախին։ «Շարունակիր հավատալ մինչև վերջ։ Արցախ, պի՛նդ մնա»,-գրել է նա։Բրիտանական The Guardian-ը նշել էր, որ Խաչանովի ուղերձները նույնքան ուշադրություն են գրավել, որքան նրա թենիսը՝ նկատի ունենալով Արցախին աջակցող գրառումները։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |