ԱԳ նախարար․ Մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ

ԱԳ նախարար․ Մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարություն հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով այն հարցին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում խոսել է Լաչինի միջանցքւմ անցակետ դնելու անհրաժեշտության մասին, հայտարարել է, որ Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ։

Նա հավելել է, որ ՀՀ-ն համարում է, որ Լաչինի միջանցքի և նրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են, իսկ կարգավորումները տեղ են գտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։

Նա հիշեցրել է, որ, ըստ եռակողմ հայտարարության, Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանը երաշխավորում է միջանցքով երկկողմ անխափան երթևեկությունը։

«Ինչ իմաստ ունի ձեռք բերել այլ հարցերի շուրջ պայմանավորվածություններ, եթե դրանք որոշ ժամանակ հետո խախտվելու են Ադրբեջանի կողմից։ Ոչ, մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելու շուրջ»,–ասել է Միրզոյանը։

Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի՝ Ալիևի կողմից հնչեցրած սպառնալիքների մասին հարցին՝ ԱԳ նախարարն ասել է, որ դա նոր երևույթ չէ:

«Մի կողմից բանակցային գործընթաց կա, մյուս կողմից՝ տեսնում ենք Ադրբեջանի ավելի սրվող հռետորաբանությունը և սպառնալիքները»,- ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ այդ ագրեսիվ կեցվածքը խոչընդոտում է բանակցություններին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանցիների կողմից օկուպացված Թալիշ գյուղից, հայտարարել է, թե Հայաստանը հանգիստ ապրելու համար պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները։ Պայմաններից մեկը՝ ՀՀ հետ սահմանազատումն է ադրբեջանական կողմի պայմաններով:

«Որպեսզի Հայաստանը կարողանա հանգիստ ապրել 29 հազար քկմ տարածքում, մեկ պայման կա՝ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես Ղարաբաղը ճանաչեն Ադրբեջանի տարածք, մեր պայմանների հիման վրա սահմանազատման աշխատանքներ իրականացնեն»,-ասել է նա՝ հավելելով, որ միայն այդպես հայերը կկարողանան հանգիստ ապրել 29 հազար քկմ տարածքում, «ինչպես արդեն իրենք են ցանկանում»։

Ալիևը նաև ասել է, որ հետպատերազմյան իրողությունները պետք է արտացոլվեն բանակցություններում, հակառակ դեպքում «ոչ մի խաղաղ պայմանագիր չի լինի»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---