ԱՄՆ-ն Ադրբեջանին կրկին չի հրավիրել մասնակցելու «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին![]() 23 մարտի 2023 - 15:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հրավերներ է ուղարկել աշխարհի 120 երկրի՝ մասնակցելու մարտի 29-30-ին կայանալիք «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին: Ադրբեջանն այս անգամ ևս չի ընդգրկվել հրավիրյալների թվում, հայտնում է ադրբեջանական Turan-ը։ «Մենք կրկին հրավիրել ենք այն բոլոր կառավարություններին ու գործընկերներին, որոնք հրավիրված էին 2021-ի դեկտեմբերին տեղի ունեցած առաջին գագաթնաժողովին, ինչպես նաև ավելացրել ենք 8 նոր կառավարություն ամբողջ աշխարհից»,- ճեպազրույցում ասել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ռոբ Բերշչինսկին։ 2021 թվականի դեկտեմբերի 9-10-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ձևաչափով մասնակցել է գագաթնաժողովին։ Նոր հրավիրված պետություններն են՝ Բոսնիա և Հերցեգովինան, Լիխտենշտեյնը, Կոտ դ’Իվուարը, Գամբիան, Մավրիտանիան, Մոզամբիկը, Տանզանիան և Հոնդուրասը։ Բերշինսկու խոսքով՝ առաջիկա գագաթնաժողովն ուղղված է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և մարդու իրավունքների պաշտպանությանը։ Ըստ Բերշչինսկու, Ադրբեջանին և մյուս չհրավիրված երկրներին հասցեագրված ուղերձը հետևյհալն է. «Ցանկանում ենք չհրավիրված երկրների ակտիվիստներին ասել, որ նրանք յուրովի են մասնակցում այս գործընթացին: Նրանք նույնպես հնարավորություն կունենան մասնակցելու ժողովրդավարության արժեքների առաջմղմանը»։ Համաժողովը լինելու է մարտի 29-ին և կանցնի առցանց ռեժիմով՝ մի շարք վիրտուալ նիստերի ձևաչափով։ Նշվում է, որ մարտի 29-ին Ջո Բայդենը, որին կմիանան Կոստա Ռիկայի նախագահ Չավեսը, Նիդեռլանդների վարչապետ Ռյուտեն, Կորեայի Հանրապետության նախագահ Յունը և Զամբիայի Հանրապետության նախագահ Հիչիլեման, համաշխարհային առաջնորդներին միավորելու են վիրտուալ լիագումար նիստերի շուրջ։ Ավելի վաղ Factor TV-ին հայտնել էր, որ Հայաստանն այս տարի նույնպես գագաթնաժողովին մասնակցության հրավեր է ստացել։ Այս տարի գագաթնաժողովն անցկացվում է մարտի 29-30-ը։ ԱՄՆ-ի կողմից կազմակերպված միջոցառման համահյուրընկալողներն են Նիդեռլանդները, Կոստա Ռիկան, Զամբիան և Հարավային Կորեան։ Վիրտուալ գագաթնաժողովը համարվում է Բայդենի արտաքին քաղաքականության առանցքային նախաձեռնություններից մեկը։ Ադրբեջանն ու Թուրքիան չէին հրավիրվել նախորդ համաժողովին։ ![]() ![]()
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |