Հայտնի է, թե Եվրատեսիլի կիսաեզրափակչում որ համարի ներքո հանդես կգա Brunette-ը![]() 23 մարտի 2023 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Եվրատեսիլ 2023-ում Հայաստանի ներկայացուցիչ Brunette-ն իր Future Lover երգը կկատարի երկրորդ կիսաեզրափակչում՝ 2-րդ համարի ներքո: Եվրատեսիլի կազմկոմիտեն որոշել է, թե ինչ հերթականությամբ են հանդես գալու երկրները մայիսի 9-ին և 11-ին Լիվերպուլում կայանալիք երկու կիսաեզրափակիչներում։ Երկրորդ կիսաեզրափակչում Brunette-ից առաջ ելույթ կունենա Դանիայի ներկայացուցիչը, հայտնում է Հանրային ռադիոն։ Առաջին կիսաեզրափակչում հանդես կգա 15, երկրորդ կիսաեզրափակչում՝ 16 մասնակից։ Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» ներկայացնող երգչուհի Brunette-ի Future Lover երգը արդեն 1 միլիոնից ավելի դիտում է հավաքել մրցույթի պաշտոնական ալիքում Երկրորդ տարին անընդմեջ Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի երիտասարդ և տաղանդավոր հեղինակ-կատարողներին ներկայանալ աշխարհի ամենամեծ բեմերից մեկում՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթում: «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Brunette-ը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում: ![]() ![]() Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |