Ադրբեջանում տանկային վարժանքներ են անցկացվում

Ադրբեջանում տանկային վարժանքներ են անցկացվում

PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակի տանկային ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել, հայտնում է այդ երկրի Պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ տանկային ստորաբաժանումները մարտական ​​պարապմունքներ են անցկացրել, «տանկերի անձնակազմերը հաջողությամբ կատարել են բնական և արհեստական արգելքների հաղթահարման, մարտական մեքենաների կառավարման, պայմանական հակառակորդի թիրախների ոչնչացման առաջադրանքները», գրում է Haqqin.az-ը։

Նշվում է, որ վարժանքների անցկացման նպատակը զինվորական անձնակազմի գիտելիքների, հմտությունների բարձրացումն է և մարտունակության կատարելագործումը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---